
ՄԵՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Ընկերության գործառույթներն ընդգրկում են Հայաստանի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և դրա հետ կապված այլ գործողությունների իրականացումը մաքսային մարմիններում: Հաշվի առնելով, որ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձի իրավունքն է ընտրել ձևակերպվող ապրանքների մաքսային ռեժիմը, այսինքն` դրանց տեղափոխման նպատակը, ուստի օրենսդրությամբ նախատեսված մաքսային ռեժիմներից որևէ մեկն ընտրելու համար ընկերության մասնագետները կտրամադրեն պրոֆեսիոնալ խորհրդատվություն` հաճախորդի համար շահեկան ելքով: Ընկերությունը շահագրգիռ անձանց և հնարավոր պոտենցիալ գործընկերներին տեղեկացնում է, որ ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ ՀՀ-ում ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականցվում են փուլային եղանակներով: Նշված բազմափուլ մաքսային ձևակերպումները մեր ընկերության հետ կնքված պայմանագրերի համաձայն ներառում են կամ ըստ պատվիրատու-հաճախորդի ցանկության կարող են ներառել ստորև թվարկվող հետևյալ ծառայություններից որևէ մեկը կամ դրանք բոլորը միասին