Price Policy

ԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները, կողմերի բանակցային պայմանավորվածության արդյունքում կարող են որոշվել և/կամ ենթարկվել փոփոխությունների` կախված բեռի փոքրածավալ կամ մեծածավալ լինելուց, հաճախորդի պոտենցիալ կամ մշտական լինելուց, գործարքների պարբերականությունից, դրանց բարդությունից կամ պարզության աստիճանից, գործարքների իրականացմանը հատկացվող ժամանակից և այլն:

Այդուհանդերձ, որպես գնային քաղաքականության կողմնորոշիչներ, ընկերության ծառայությունների փուլերն ընդհանուր առմամբ բաժանվում են (կարող են բաժանվել) ստորև նշվող «պարտադիր» և «ցանկալի» (ըստ պատվիրատուի ընտրության) խմբերի

Containers
Պարտադիր
Բեռների նախնական զննում` հայտարարագրման ենթակա պարտադիր տվյալների ճշգրտման նպատակով, ապրանքների հայտարարագրի (նախնական և վերջնական) կազմում և ներկայացում մաքսային մարմնին, ներառյալ` մաքսային հսկողության «Դեղին» կամ «Կարմիր» ուղիների ընթացակարգերը: Անհրաժեշտ նվազագույն մաքսաիրավական խորհրդատվություն տվյալ գործարքի վերաբերյալ ծագող հարցերով, ինչպես նաև մաքսային սահմանով տեղափոխվող որոշ ապրանքատեսակների համար (օր.` էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ, տեխնիկա` կախված տեխնիկական նկարագրից ու պարամետրերից, ինչպես նաև մի շարք այլ հատկանիշներից), ապրանքների տվյալները ճշգրտելը, համապատասխան ձևաթերթի միջոցով վերադաս մաքսային մարմնից ապրանքների հայտարարագրում զետեղվելիք արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱԱ) ծածկագրի ստացման գործընթացը:
Trucks
Ցանկալի
Իր մեջ ներառում է ծառայության «պարտադիր» փուլը, ինչպես նաև որոշ ապրանքատեսակների մաքսային ձևակերպումների համար համապատասխան թույլտվությունների, հավաստագրերի, մասնագիտական եզրակացությունների, ակտերի ձեռքբերումը (օրինակ` սննդամթերքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության տեսչությունից», դեղորայքի կամ դեղանյութերի համար` ՀՀ առողջապահության նախարարությունից, որոշ սարքավորումների և ապրանքների համար` «երկակի» և/կամ «ռազմական» նշանակության ապրանքների փորձագիտական ընկերությունից) և այլն: Այս խմբին են բնորոշ նաև մաքսային ձևակերպումների ընթացքում մաքսային վճարների կատարման կազմակերպումն ու իրականացումը, բեռը մաքսային մարմիններից ստանալու և այն դրա սեփականատիրոջը հանձնելու կամ առաքելու, ինչպես նաև այդ ձևակերպումների հետ կապված կամ դրանց ընթացքում օրենքով պահանջվող փաստաթղթային ու այլ գործողությունների կազմակերպումն ու իրականացումը: Միաժամանակ, իր իրավասության շրջանակներում ընկերությունը տրամադրում է ինչպես նախապես, այնպես էլ մաքսային ձևակերպումների ընթացքում կամ դրանից հետո մաքսաիրավական հարցերի պարզաբանումներ և ապագա գործարքների ճիշտ կազմակերպման խորհրդատվություն: