Բրոկուս․ Ձեր հուսալի մաքսային և լոգիստիկ գործընկերը Հայաստանում
Հաճախ է պատահում, երբ դուք ընդլայնում եք ձեր բիզնեսը, մուտք եք գործում նոր շուկաներ և զբաղվում եք ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, սակայն մաքսային ձևակերպումներում եղած թղթաբանությունը, կանոնակարգերը և մաքսային ընթացակարգերը հանդես են գալիս որպես մեծ խոչընդոտ: Այն, ինչ թվում էր հետաքրքիր բիզնես հնարավորություն, լոգիստիկայի տեսանկյունից արագորեն վերածվում է գլխացավի:
Բրոկուսում մենք կարծում ենք, որ մաքսազերծումը և լոգիստիկան պետք է նպաստեն աճին, այլ ոչ թե խոչընդոտ հանդիսանան: Մեր օպտիմիզացված գործընթացները ապահովում են հաճախորդների հետ սահուն և արդյունավետ աշխատանք: Եկեք քայլ առ քայլ դիտարկենք մեզ հետ համագործակցության փուլերը։
Քայլ 1. Ամեն ինչ սկսվում է խորհրդատվությունից։
Ամեն ինչ սկսվում է ձեր կարիքները հասկանալուց: Անկախ նրանից, թե դուք սկսնակ ներմուծող եք, թե փորձառու բիզնեսմեն, մենք սկսում ենք մանրամասն խորհրդատվությամբ, թե ինչպես կազմակերպել ապրանքների մաքսազերծման գործընթացը: Մեր թիմը ուշադիր լսում է ձեզ՝ գնահատելով ձեր բեռին ներկայացվող կոնկրետ պահանջները՝ ինչ եք տեղափոխում, ուր է այն ուղևորվում և ինչ մաքսային ձևակերպումներ են անհրաժեշտ: Թափանցիկ աշխատելաոճը մեր առաջնահերթություններից է, ուստի մենք հենց սկզբից հստակ պատկերացում ենք տալիս մեր գործընկերներին մաքսային ծառայության ողջ գործընթացի մասին:
Քայլ 2. Փաստաթղթերի մշակում:
Հայաստանում մաքսային ձևակերպումը կարող է կապված լինել մեծ թվով փաստաթղթերի, հայտարարագրերի և հաստատումների հետ։ Մենք հոգ կտանենք յուրաքանչյուր մանրուքի մասին, որպեսզի ձեր փաստաթղթերը լինեն ճիշտ, համապատասխանեն մաքսային պահանջներին և ներկայացվեն ժամանակին: Անկախ նրանից, թե դա ներմուծման և/կամ արտահանման թույլտվություններ է, սակագնային դասակարգումներ կամ այլ կարգավորում պահանջող փաստաթղթեր, մենք համակարգում ենք այդ ամենը, այնպես որ դուք ստիպված չեք լինի մտածել այդ գործընթացի մասին:
Քայլ 3. Ընթացիկ թարմացումներ
Մենք գիտենք, որ մաքսային գործընթացի պրոցեսը կարող է սթրեսային լինել։ Այդ իսկ պատճառով մենք տրամադրում ենք իրական ժամանակում շարունակական թարմացումներ: Աշխատանքային գործընթացների մեջ մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին յուրաքանչյուր քայլի ավարտի մասին, որպեսզի միշտ իմանաք, թե որ փուլում է ձեր բեռը:
Քայլ 4. Մաքսազերծման գործընթացը
Մենք սերտորեն համագործակցում ենք մաքսային մարմինների հետ՝ մաքսային ձևակերպումների արագ և արդյունավետ գործընթաց ապահովելու համար: Մեր ամուր կապերը և կանոնակարգերի խորը իմացությունը թույլ են տալիս մեզ հեշտությամբ հաղթահարել հնարավոր խոչընդոտները՝ նվազագույնի հասցնելով ուշացումները և չնախատեսված ծախսերը:
Քայլ 5. Առաքում՝ արագ, անվտանգ և հուսալի
Պատվերը կատարելուց և ապրանքների ներմուծման կամ արտահանման մաքսային կարգավորումների փաստաթղթային ողջ պրոցեսը ավարտելուց հետո, եթե դա նախատեսված է պայմանագրով, հաջորդ քայլը ձեր ապրանքը իր վերջնական կետ առաքելն է: Բրոկուսը որպես հավելյալ ծառայություն դիտարկում է նաև բեռի առաքման գործընթացը կազմակերպելը։
Ինչու ընտրել Բրոկուս․
Այն, ինչը մեզ տարբերակում է շուկայում, ձեր մաքսային փաստաթղթերի ձևակերպումը և մաքսային գործարքները դյուրին դարձնելու մեր ձգտումն է: Մեր թիմն աշխատում է մաքսային խոչընդոտները վերացնելու, անհատականացված ծառայություն մատուցելու և յուրաքանչյուր մանրուք մշտական մանրակրկիտ հսկողության տակ պահելու ուղղությամբ: Բրոկուսի հետ դուք ստանում եք ավելին, քան պարզապես մաքսային ծառայություններ մատուցող գործընկեր, դուք ստանում եք գործընկեր, որն ապահովում է, որ ձեր բիզնեսը գործունեությունը առանց խոչընդոտների, որպեսզի դուք կարողանաք հոգ տանել ձեր բիզնեսի զարգացման մասին։