ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Մաքսատուրքերը օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:
Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`
ա) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.
բ) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար.
գ) սեզոնային` վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածներում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:
Հայաստանի Հանրապետությունում ըստ հաշվարկման մեթոդի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`
ա) աղվալորային (արժեքային)` հաշվարկվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ.
բ) յուրահատուկ (հաստատագրված)` հաշվարկվում են կայուն սակագնով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար.
գ) խառը` զուգակցվում են աղվալորային (արժեքային) և յուրահատուկ (հաստատագրված) մաքսատուրքերը:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը
1. Ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար:
2. Մաքսային արժեքը ներառում է`
ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը.
գ) արտահանման երկրում ապրանքները ձեռք բերելու և մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.
դ) ներմուծվող ապրանքների արտադրության և ՀՀ արտահանման նպատակով ներմուծողի կողմից մատակարարողին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
ե) ներմուծողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` ներմուծվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները:
3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում`
ա) արտահանման երկրում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի, ակցիզային, շրջանառության կամ վաճառքի հարկերը.
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը:
Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը
1. Արտահանվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր դրանք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:
2. Մաքսային արժեքը ներառում է`
ա) ապրանքի ձեռքբերման գինը.
բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ապրանքները ձեռք բերելու և մինչև մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.
դ) ապրանքների արտադրության և արտահանման նպատակով արտահանողին գնորդի կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետությունում իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
ե) արտահանողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` արտահանվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները:
3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետությունում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի և ակցիզային հարկերը:
Մաքսային արժեքի որոշումը
1. Մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի (ներմուծողի կամ արտահանողի) կամ մաքսային մարմինների կողմից` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կեղծ ճանաչված փաստաթղթերի օգտագործմամբ ոչ իրական մաքսային արժեք հայտարարագրող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Մաքսատուրքերի հաշվարկումը և վճարումը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումը իրականացվում է հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ` մաքսատուրքերի գործող դրույքաչափերով:
2. Մաքսատուրքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրվանից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` դրամով:
4. Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմինների կողմից տրված մերժման եզրակացության հետ, ապա նա կարող է եզրակացությունը տվող մաքսային մարմնին ներկայացնել սույն օրենքի 12 հոդվածի 11-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքը և կատարել վճարներ` այդ կետով սահմանված կարգով:
Օրենքի մանրամասներին և մաքսատուրքի դրույքաչափերին տեղեկանալու համար այցելեք՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=613