Ինչպե՞ս Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ կամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում գրանցված լինելու պարագայում տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և մաքսային մարմնին ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր։
Ընդ որում, հայտարարագրման պահանջը վերաբերում է թե՛ ԵԱՏՄ անդամ պետությունների, թե՛ օտարերկրյա ֆիզիկական անձանց, կարևոր է նշել այն հանգամանքը, որ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ ԵԱՏՄ անձ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքով։
- Եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է ԵԱՏՄ անձ։ Իսկ, եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում չունի մշտական բնակության վայր, ապա անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, տվյալ ֆիզիկական անձը համարվում է օտարերկրյա անձ։
- Օրինակ, եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք ՌԴ-ում, ապա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծելիս Դուք համարվում եք ԵԱՏՄ անձ, իսկ, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց ունեք մշտական բնակություն Վրաստանում, ապա համարվում եք օտարերկրյա անձ։
- Մեկ այլ օրինակով, եթե օտարերկրյա քաղաքացի եք (չունեք ՀՀ քաղաքացիություն), բայց Հայաստանում ունեք մշտական բնակություն, ապա համարվում եք ԵԱՏՄ անձ, սակայն տարերկրյա ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առաջին անգամ Հայաստան ժամանակավոր ներմուծելիս չունեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների դրամական ապահովման պարտադիր պահանջ։
- Դրամական ապահովման պահանջը կառաջանա միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ Հայաստան են ներմուծում երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցները։
- Ի դեպ, օտարերկրյա անձը նման պարտավորություն կունենա նաև մշտական բնակության նպատակով Հայաստան ժամանելու դեպքում։
Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ՀՀ սահմանը հատելու պահից գտնվում է մաքսային հսկողության ներքո և Հայաստանում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Օրինակ, եթե դուք օտարերկրյա անձ եք և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա այն շահագործման նպատակով չեք կարող հանձնել այլ անձանց, այդ թվում` Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին, և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը, ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության այլ անձանց հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով նաև ցանկացած տրանսպորտային միջոց՝ վարելու միջոցով Հայաստան տեղափոխելիս հարկավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիր, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։
Ի՞նչ պարտավորություններ են առաջանում անձնական օգտագործման ավտոմեքենաները ժամանակավոր ներմուծելիս
Եթե երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծում եք ժամանակավոր, այսինքն ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ապա դրանց ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ, ընդ որում, միայն դրամական միջոցների տեսքով։ Ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում ավտոմեքենան վերաարտահանվելու դեպքում գումարը կվերադարձվի՝ քաղաքացու դիմումի հիման վրա: